Լրահոս
21.02.2023

ՀՀ-ին անհրաժեշտ են գաղափարներ, որոնք երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ կտան. Ա․ Սարգսյան

ՀՀ-ին անհրաժեշտ են գաղափարներ, որոնք երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ կտան. Ա․ Սարգսյան

Այսօր՝ փետրվարի 21-ին  տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդավարական ուժերի՝ ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործում համագործակցությանը նվիրված համաժողով, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, անդամներ, ՀԿ-ի ներկայացուցիչներ:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով նախաձեռնության մասին՝  ասել է, որ, իրենց դիտարկմամբ Ռուսաստանը չի կատարում և չի պատրաստվում կատարել դաշնակցային իր պարտավորությունները: 

«Մենք Հայաստանում տեսնում ենք վտանգ այնպիսի գործընթացների, որոնք կարող է գեներացնել Ռուսաստանը՝ Հայաստանի իշխանությունը խաթարելու համար, որին էլ անհրաժեշտ է դիմադրել միասնական ջանքերով, ինչին վերաբերող հարցերին է միտված այս քննարկումը»,- մանրամասնեց է Խուրշուդյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր ելույթում նշեց.

«Հայաստանին այսօր ամենից շատ անհրաժեշտ են լուծումներ և գաղափարներ, որոնք երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ կտան: Կարծում եմ՝ այս հավաքը պետք է ավելի շատ լուծումներ և առաջարկներ անի, որոնք իրատեսական են, հնարավորինս քիչ վտանգներ են պարունակում, և որոնք, ի վերջո, կարելի է առաջարկել մեր հանրությանն ու միասնական հանդես գալ»:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ փաստեց, որ, ի վերջո, կարողացան հավաքվել այն գաղափարի շուրջ, որի մասին տարիներ շարունակ խոսվել է. «Իրական աշխատանքները դեռ նոր են սկսվում, այն էլ՝ ծանր ծավալի և քիչ երևացող, որովհետև ամենօրյա ռեժիմով պետք է մոնիթորինգ իրականացվի: Մենք արդեն մեծ հաշվով եվրաինտեգրված ենք, քանի որ ԵՄ դիտորդական խումբը Եվրոպայի համապարփակ անվտանգային ծրագրի կարևոր մաս է: Մենք մեր երկիրը պետք է տանենք նրան, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը քրտնաջան աշխատի այս ուղղությամբ և հնարավորինս արագ, առանց մեծ ցնցումների ինտեգրվի այն համակարգում, որը մեզ համար կբերի ոչ միայն անվտանգություն, այլև արժանապատիվ և բարեկեցիկ կյանք»,- նշեց Սարգսյանը:

Համաժողովի ավարտին քաղաքացիական հասարակության անդամները հանդես եկան համախոհության մասին համատեղ հայտարարությամբ. 
«Մենք՝  ներքոստորագրյալներս, համարում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների և ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը և մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։ 

2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին։ Այս իրավիճակում մենք անհրաժեշտ և հրատապ ենք համարում Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։ 

Վերջին շրջանում ՀՀ իշխանության քայլերը՝ ուղղված Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ՀՀ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերը ԵՄ և ԱՄՆ հարթակներում քննարկելուն, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելուն ողջունելի են։ Սկսված գործընթացի անբեկանելիությունը ապահովելու նպատակով մենք հետամուտ ենք լինելու, որ այն կրի ամբողջական, թափանցիկ և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի բնույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք աջակցելու ենք  Եվրամիությանը և Արևմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու ենք այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները։ 

Միաժամանակ մենք անընդունելի ենք համարում և ստեղծված իրավիճակում գնահատում ենք որպես պետական հանցագործություն խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ։ 

Գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի ապագայի համար, պատրաստակամություն ենք հայտնում գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին  ինտեգրման գործընթացում եւ այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ սպասարկման հարցում»: 

1.  Հովսեփ Խուրշուդյան- «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ, ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող,

2. Տիգրան Խզմալյան- «Եվրոպական կուսակցության» նախագահ, 

3. Արամ Սարգսյան- «Հանրապետություն» կուսակցության նախագահ,

4. Կարեն Սարգսյան- «Հայ-եվրաատլանտյան ինտեգրման կենտրոն»,

5. Հարութ Կալայջյան- «Պրո-Արմենիա» ՀԿ նախագահ,

6. Հարություն Մկրտչյան- քաղաքագետ,

7. Էդգար Առաքելյան- «Ազատ Հայաստան նախաձեռնություն»,

8. Պարույր Հայրիկյան- «ԱԻՄ» նախագահ 

9. Արթուր Այվազյան- «Ազգային ժողովրդավարական բևեռ»

10. Հրանտ Վարդանյան- կինոռեժիսոր,

11. Ռաֆիկ Հակոբյան- ԵՊՀ պրոֆեսոր,

12. Արմեն Հովհաննիսյան- քաղաքական վերլուծաբան,

13. Վազրիկ Պետրոսյան-  ՀՀ քաղաքացի,

14. Հասմիկ Թադևոսյան- ՀՀ քաղաքացի,

15. Լուսինե Պետրոսյան- «Տաթևիկ» ԲՀԿ նախագահ,

16. Էդուարդ Ոսկանյան- ՀՀ քաղաքացի,

17. Լիլիթ Դալաքյան- քաղաքագետ,

18. Միքայել Հայրապետյան- ՀՀ քաղաքացի,

19. Արտակ Սևադա- սցենարիստ, պրոդյուսեր:

Լրահոս
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
11:55
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
11:50
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
11:36
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ