Լրահոս
23.02.2023

Երևանում օրվա պահանջ է դարձել անպիտան ծառերի փոխարինման գործընթացը․ Քաղաքապետարան

Երևանում օրվա պահանջ է դարձել անպիտան ծառերի փոխարինման գործընթացը․ Քաղաքապետարան

Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով:

«Մեր կանաչ ֆոնդի էական զանգվածը՝ մոտավորապես 50%-ը, ուղղակի այլևս այն գործառույթը չի կատարում, որը պետք է կատարեր: Մենք սկսելու ենք Երևանում տեսնել ծառերի փոխարինում, նոր, թարմ, իհարկե, «թարմ» ասելով արդեն իսկ կայացած տասնամյա ծառերի մասին է խոսքը: Այս ընդհանուր քննարկումները եկել են փորձագիտական, գիտական հանրույթից, և մենք դա մեզ համար դարձրել ենք առաջնահերթ խնդիրներից մեկը: Երևանում շատ և շատ են խնդիրները, բացի այն, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին, կարելի է ասել, բավարար քանակով քաղաքը կանաչ ֆոնդ չի ունեցել, դրանից հետո էլ այս 30 տարիների ընթացքում այդ կանաչ ֆոնդն աղճատվել է, նվազել է, որոշ դեպքերում առհասարակ վերացել է տարբեր պատճառներով»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք կանաչ տարածքներ, այո, որոնց կեսը զբաղեցված են ոչ պիտանի ծառատեսակներով, օրինակ՝ թեղիներով, որոնք սպառել են իրենց, դրանց հետ մեկտեղ նաև հացենիներն են գտնվում շատ վատ վիճակում, որոնք նույնպես սխալ էտի և սխալ միջամտությունների հետևանքով տձևացել են և հարիր չեն այսօրվա մայրաքաղաքին: Խոսքը վերաբերում է այն ծառերին, որոնց կոճղերն են մնացել, բայց զբաղեցնում են կանաչ տարածքները: Այս խնդիրն է, որ հրատապ լուծում է պահանջում, որովհետև Երևանում ինչպես օդի աղտոտվածության, այնպես էլ փոշու մակարդակը լավ բանի վկայություն չէ, իսկ դրանց դեմ պայքարող հիմնական միջոցները կանաչ տնկարկներն են»,- նշել է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ոռոգման համակարգի բացակայություն, ոչ ճիշտ ծառատեսակների և բուսատեսակների ընտրություն, զանգվածային ծառահատում ու բուժման միջոցառումների բացակայություն. տասնամյակների կուտակված խնդիրները ոչ թե տեղային, այլ ընդհանրական բնույթի են: Երևանի կանաչ տնկարկներում առկա հիմնախնդիրների, դրանց այլընտրանքային, արդի մոտեցումների ու մեթոդների վերաբերյալ գիտնականներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն ունեն:

«Մեր ունեցածը 50-60 տարի առաջվա տնկված ծառեր են, որոնք արդեն կորցրել են կենսունակությունը, և դրանք փոխարինելու կարիք կա»,- նկատում է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության խորհրդատու Հովիկ Սահադյանը:

Երևանի կանաչ տարածքները վերականգնելու համար քաղաքային իշխանությունը ոլորտի մասնագետների հետ համատեղ սահմանել է հստակ ուղենիշ: Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծավալուն ծրագրեր կիրականացվեն նաև ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով:

«Մենք պլանավորում ենք այս տարի անտառտնկման ծավալուն աշխատանքները շարունակել, որոնք սկսվել են դեռ նախորդ տարվանից: Այս տարի ունենք մի քանի տեղ, մասնավորապես Եռաբլուրի հարակից տարածքը և, կարծում եմ, որ նաև գիտնականների և փորձագետների հետ քննարկումները մեր քաղաքականությունը ճշգրտելու և Երևանի կանաչ կերպարը վերականգնելու առումով շատ կարևոր են»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները ևս փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին: Գործընթացը սկսված է և կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ