Հայաստան

Բարեփոխվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը:

«Օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է թե՛ Կառավարությունում, թե՛ քաղաքացիական հասարակության հետ: Կարելի է ասել, որ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել, փոփոխությունները բավականին շատ են»,- ասել է նախարարը և հավելել, որ հիմնական հասկացություններում ևս շատ են փոփոխությունները:

Սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվել է, թե ինչպես է որոշվում` ո՞րն է համարվում ազդակիր համայնք: Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ ազդակիր համարվում է հանքավայրին ամենամոտ գտնվող բնակավայրը: Նրա խոսքով՝ հարցով հետաքրքրված են քաղհասարակության ներկայացուցիչները, հարցը քննարկման փուլում է, և ակնկալվում է, որ քննարկումների արդյունքում կսահմանվեն որոշակի չափորոշիչներ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

7 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

28 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

45 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

48 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago