Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»

Եվրամիությունը (ԵՄ) կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Մենք կոչ ենք անում երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունը այս հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար»,- Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բրյուսելի և Բաքվի հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։

«Շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում»,- ասել է Վարհելին։

Նա լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը՝ խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ, ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանների սահմանազատումը:

Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը առաքելություն է տեղակայել Հայաստանում «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։

«Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման համար»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Ադրբեջանին՝ լինի խաղաղության գործընթացի խթանման, թե մարդասիրական օգնության և ականազերծման հարցում շարունակական տրամադրման միջոցով», – հավելել է Վարհելին։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

9 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

10 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

10 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

10 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

10 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

11 hours ago