Լրահոս

Գարեգին Բ-ն, ըստ ռուս հոգևորականի, դատապարտել է պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները

Ամենայն Հայոց կաթողիկոսը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից նման մանրամասներ է փոխանցել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Կլինսի մետրոպոլիտ Լեոնիդը։

Ըստ աղբյուրի՝ ռուս հոգևորականը մի քանի օր առաջ Հայաստան է այցելել։ Երկուշաբթի օրը հանդիպել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ։ Հանդիպման մասին Մայր Աթոռը չի հաղորդել։

Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարչի խոսքով՝ նրանք նաև կարևորել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Երեք երկրների հոգևոր առաջնորդները՝ Պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մի քանի անգամ հանդիպել են։ Երեք երկրների հոգևոր առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

11 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

11 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

11 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

12 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

12 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

12 hours ago