Լրահոս
16.03.2023

Ինչպե՞ս են մեկնաբանում արտադրողները՝ կաթնաշոռում սնկերի և բակտերիաների առկայության մասին հրապարակումը

Ինչպե՞ս են մեկնաբանում արտադրողները՝ կաթնաշոռում սնկերի և բակտերիաների առկայության մասին հրապարակումը

«Հետքը» ուսումնասիրություն էր հրապարակել շուկայում լայն սպառում ունեցող ընկերությունների արտադրած կաթնաշոռի 10 նմուշների փորձաքննության մասին, որոնցից միայն 2-ն է համապատասխանել սահմանված նորմերին։ 

Հայտնաբերված խախտումների հետ կապված՝ Թիվ 1-ը կապ հաստատեց վերը նշված բոլոր ընկերությունների հետ, մեկնաբանություն ստանալու նշվածի վերաբերյալ։

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկությունից փորձեցինք կապ հաստատել հանրային կապերի պատասխանատուի հետ, սակայն հայտնեցին, որ վերջինս հեռախոսը մոռացել է աշխատավայրում և գնացել գործարան, և այսօր դժվար թե հեռախոսն իրեն հասնի։

«Արզնի» կաթնամթերքից հայտնեցին, որ այս պահին տնօրինությունը և հանրային կապերի պատասխանատուն գտնվում են Քաթարում, և իրավասու այլ անձ չկա, որը կպատասխանի մեր հարցերին։

«Բիոկաթ» ընկերության փոխտնօրենի համար առավել կարևոր էր առիթը, որին նա մասնակցում էր, և խնդրեց վաղը կապվել իր հետ․ պնդմանը, որ մամուլը և սպառողները մտահոգություն ունեն տեղի ունեցածի մասով, «․․․պատասխանատվություն չե՞ք կրում Ձեր սպառողների առջև․ «Տեղս հարմարեցնեմ, Ձեզ զանգեմ, լա՞վ»։ 

Ի վերջո՝ փոխտնօրեն Արմեն Հակոբյանը նշեց, որ արժանահավատ չեն համարում փորձաքննությունը․ «Մենք դեմ ենք դրան, որովհետև չգիտենք՝ ինչ պայմաններում է իրականացվել փորձաքննությունը»։

«Բոնիլատ» ՍՊԸ-ից վաճառքի պատասխանատուն, որը չցանկացավ ներկայանալ անուն-ազգանունով,  նշեց․

«Այդ նմուշառումները, որոնք իրենք վերցրել են՝ արդեն չկան, որ կարողանանք ապացուցել, բայց կարող եմ ասել, մեր գործարանից յուրաքանչյուր դուրս եկած խմբաքանակ մեր լաբորատորիայում ստուգվում է»։ 

«Չանախ» և «Աշտարակ կաթ» ընկերություններն այդպես էլ մեր զանգերն անպատասխան թողեցին։ 

«Երեմյան Փրոդուքթս»-ն էլ հանդես է եկել հրապարկմամբ, որտեղ նշել է, որ պատրաստ են հրապարակային ստուգումների և պատասխանատու են իրենց արտադրանքի բարձր որակի համար։

Մերի Մանուկյան

Լրահոս
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին