Աշխարհ

ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դեռ չեն ավարտվել․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն արել է հնարավոր ամեն բան՝ լուծելու բանկային ճգնաժամը: Նա հավելել է, որ չնայած դրան՝ Սպիտակ տան քայլերն, ուղղված ճգնաժամի հաղթահարմանը, դեռ չեն ավարտվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը:

«Վստահ եմ, որ իրավիճակը կարգավորվում է: Շուկաները, կարծես, արձագանքում են», – լրագրողներին հայտնել է Բայդենը Հյուսիսային Կարոլինա նահանգից Վաշինգտոն վերադառնալուց առաջ:  

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ երկրի իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Նա նաև նշել է, որ իր թիմը քննարկում է՝ արդյոք հարկավոր է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ ի պատասխան բանկային ճգնաժամի:

«Ես վստահ չեմ՝ արդյոք օրենքները պետք է փոխվեն, բայց մենք նաև դիտարկում ենք այդ հնարավորությունը», – ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քայլերն, ուղղված բանկային հատվածում խնդիրների լուծմանը, «դեռ չեն ավարտվել»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք», – հավելել է նա։

Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը մարտի 10-ին հայտարարեց Silicon Valley Bank-ի (SVB) սնանկության մասին. այն Միացյալ Նահանգների 16-րդ խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Մարտի 12-ին Նյու Յորք նահանգի կարգավորող մարմինը փակեց Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերը վերացնելու նպատակով։ Բայդենի վարչակազմը մի շարք արտակարգ միջոցներ ձեռնարկեց երկու բանկերի ավանդատուներին պաշտպանելու համար, իսկ Դաշնային պահուստը լրացուցիչ իրացվելիություն տրամադրեց՝ օգնելու ոլորտի բանկերին հոգալ ավանդատուների կարիքները:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago