Լրահոս

ԵՊՀ-ի ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն մարտի 31-ին այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, այցը կազմակերպվել էր «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների և առաքելության, համակարգի հետ կապված նոր օրենսդրական փոփոխությունների, քննիչի մասնագիտության կարևորության և բարդության, մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերի շուրջ՝ Սասուն Խաչատրյանն ընդգծել է՝ քննիչի մասնագիտությունը բարդ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, արժանապատիվ աշխատանք է:

Ըստ Կոմիտեի նախագահի՝ քննիչը պետք է լինի ոչ միայն անաչառ և սկզբունքային, այլև բազմակողմանի զարգացած, ունենա լայն աշխարհընկալում, քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, կարող է առնչվել ամենատարբեր բնագավառների և տարատեսակ բնավորության մարդկանց հետ, ամեն օր սովորել ու հետազոտել, նոր գիտելիքներ ձեռք բերել.

«Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա նաև մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, և նույնիսկ աննշան սուբյեկտիվ կամ անզգույշ վերաբերմունքն այստեղ անթույլատրելի է»,- նշել է Սասուն Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահը ուսանողներին հորդորել է ցանկացած պարագայում առաջնորդվել միայն օրենքով.

«Ի վերջո, յուրաքանչյուր ոք, անկախ սոցիալական դիրքից կամ զբաղեցրած պաշտոնից, պետք է հասկանա, որ եթե կատարի հակաօրինական արարք, պատիժն անխուսափելի է լինելու»:

Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ուսանողներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ սեփական փորձից և անդրադարձել հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությանը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago