

Ռուսական զորքերից Բուչայի ազատագրման տարելիցի կապակցությամբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Կիևի այս արվարձանում, «եզակի դեպք չէր», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Սառնասրտորեն իրականացված այս մահապատիժներն ավելի մեծ ծրագրի մի մասն էին՝ ուկրաինացիներին, նրանց ազգային ինքնությունը, նրանց կեցությունը ոչնչացնելու Կրեմլի ծրագրի մասն էին»,- ասել է նա: Եվրոպացի պաշտոնյան վստահեցրել է, որ ռազմական հանցագործները պատասխանատվության կենթարկվեն։
«Մենք կշարունակենք աջակցել ջանքերին, որոնք ուղղված են ագրեսիվ հանցագործության համար Պուտինին պատասխանատվության ենթարկելուն:
Այդ նպատակով մենք շարունակում ենք աջակցել հատուկ տրիբունալի ստեղծմանը, եթե անհրաժեշտ լինի: Մենք ցանկանում ենք արդարություն Ուկրաինայի և ուկրաինացիների համար»,- եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…