Գլխավոր
16.09.2019

Ծուղակ, որից հետևողականորեն պետք է խուսափել

Ծուղակ, որից հետևողականորեն պետք է խուսափել

Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, շարունակվելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ընդհանրապես, այս գործը ներկայումս, Ամուլսարի խնդրի հետ մեկտեղ,  հանգուցային նշանակություն ունի Հայաստանյան ներքաղաքական կյանքում: Փաստացի, այս դատական գործընթացով  մեխվում է նախկին կոռուպացված քրեաօլիգարխիկ հանցավոր համակարգի դագաղի մեխը:

Մարտի 1-ի սպանդը այն հանցագործությունների թվին է պատկանում, որը իրականացրածները, յուրաքանչյուր զարգացած և բարձր պետական գիտակցություն ունեցող հասարակության շրջանակում, պետք է պատժված լինեն: Եվ պատահական չէ, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը պահանջում է կամ լոյալ է այն մտքին, որ երկրորդ նախագահը որպես թիվ  1 պատասխանատու պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Սա կարևորագույն քայլ է լինելու, որպեսզի Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, որևէ համարձակություն չունենա սեփական ժողովրդի վրա զորք բերել և կրակելու հրամանան տալ՝ հաշվի առնելով պատժի նախադեպը:

Այս համատեքստում հասկանալի է այն, որ երկրորդ նախագահը և իր թիմը իրենց ողջ ջանքերը ներդրել են ապացուցելու անապացուցելին՝ դահճին դարձնել զոհ, իսկ զոհին դարձնել դահիճ: Այդ նպատակին հասնելու համար նրանք պատրաստ են անգամ այնպես անել, որ ռուսները հսկայական ճնշումների տակ առնեն Հայաստանի իշխանությանը: Պատահական չէ, որ Քոչարյանի համակիրները քարոզչական դաշտում ուղղակիորեն հաճույք են ստանում, երբ ռուսական կողմը բացահայտ ճնշում է գործադրում մեր պետականության վրա: Այդ մարդիկ մերօրյա 5-րդ շարասյունն են, ովքեր Հայաստանը անգամ Ռուսաստանի կազմի մեջ կմտցնեն, միայն թե իրենց «Հեռոսը» հայտնվի ազատության մեջ:

Պատահական չէ, որ այսօրվա իրականության մեջ այսպես կոչված ընդդիմադիր հատվածի ջախջախիչ մեծամասնությունը պրոռուսական գծի մեջ է: Վստահաբար 5-րդ շարասյունը ավելի ու ավելի սանձարձակ է պահելու իրեն դատավարության ընթացքի հետ զուգահեռ: Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չպետք է տուրք տան ռուսական կողմի և նրա 5-րդ շարասյան ճնշումներին: Հայաստանը ինքնիշխան պետություն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը մեր ներքին գործընթացն է: Դրան զուգահեռ՝ Հայաստանյան ներքաղական կյանքում որևէ կերպ չպետք է լինի այնպես, որ այս հասարակական գործընթացները գեներացվեն միայն այս դատավարության շուրջ:

Իշխանությունները պետք է հասկանան, որ դա այն ծուղակն է, որը ռևանշիստական ուժերը ուղղակիորեն երազում են՝ այն է, որ ռեֆորմների տեսլականը դուրս գա շրջանառությունից, և բոլոր գործընթացները տեղավորվեն մեկ տրամաբանության շուրջ: Իսկ առանց ռեֆորմների և զարգացման ամուր հիմքի, նույն այդ ռևանշիստական ուժերը իրենց կզգան ինչպես ձուկը ջրում: Սա այն ճահիճն է, որից իշխանությունները հետևողականորեն պետք է խուսափեն: Ցավոք, դատելով վերջիններիս պահվածքից, վերոնշվածի նշույլները դեռևս չեն երևում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է