Categories: Հայաստան

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար:

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը դատաիրավական համակարգում, կրթության, խոսքի ազատության ապահովման և ընդհանրապես, ժողովրդավարական ինստիտուների զարգացման ուղղություններով բարեփոխումների իրականացման համար: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և ՀՀ իշխանությունների նպատակն է՝ դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների սկսումը և վստահություն հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:

Կատարինա Մատերնովան ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ գործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս առաջնահերթությունները հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով: Տիկին Մատերնովան կարևորել է Հայաստանում իրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ու փոխանցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարության աջակցությունը:

Ֆոնդը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ՝ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել ստեղծելու նկատակով՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում:

Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:

Նախաձեռնությունը նաև ներառելու է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում տեղական ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում՝ զարգացնելու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և խթանելու ՓՄՁ մրցունակությունը:

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

5 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

5 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

5 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

5 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

5 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

6 hours ago