

Թուրքիան 2024 թվականին ավելի քան 40 միլիարդ դոլար կհատկացնի իր պաշտպանական բյուջեին, ինչը նշանակում է այս տարվա համեմատ՝ ռազմական բյուջեի ավելացում 150 տոկոսով՝ հայտնել է Reuters-ը:
2023 թվականին Թուրքիան պաշտպանության և անվտանգության համար հատկացրել է մոտ 16 միլիարդ դոլար։
Օրեր առաջ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է գրեթե կրկնապատկել պաշտպանական արդյունաբերության արտահանումը՝ ներկայիս 6 միլիարդ դոլարից հասցնելով 11 միլիարդ դոլարի:
Յըլմազը հավելել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերության ինքնաբավությունը 80%-ից հասել է 85%-ի:
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է նաև երկրի անվտանգության ուժերի՝ Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու մանդատը ևս երկու տարով երկարաձգելու օգտին:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…