Լրահոս 24/7

Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մի շարք թիրախներ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին։ Իսրայելի բանակի տվյալով՝ ոչնչացվել են օպերատիվ շտաբներ, հակատանկային կայանքներ, դիտակետեր:

ՑԱԽԱԼ-ը թիրախավորել է նաև Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտները: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքից արձակումներին:

Երկու կողմից զոհերի ընդհանուր թիվը հասնում է 5000-ի, այդ թվում՝ օտարերկրացիներ, 20-ից ավելի լրագրողներ:

Իսրայելական կողմի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել ավելի քան 200 մարդու։ Շարժումը հայտնում է, որ գերեվարել են 200-250 մարդու։ Այսօր ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ ազատ է արձակել ԱՄՆ երկու քաղաքացու։

«Մայրն ու դուստրը ազատ են արձակվել մարդասիրական նկատառումներով՝ ամերիկյան ժողովրդին և աշխարհին ապացուցելու, որ Ջո Բայդենի և նրա վարչակազմի հայտարարությունները անհիմն սուտ են»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

7 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

26 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

37 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

56 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago