Լրահոս 24/7

Ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան. Միրզոյան

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանային պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թեհրանում կայացած հանդիպման շրջանակում քննարկված թեմաներին, մասնավորապես՝ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին:

«Ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ արդյունքում պետք է պահպանվեն տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։

«Ավելին ասեմ՝ ՀՀ Կառավարությունն այս ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում է դրա առաջմղմամբ, այն է՝ «խաղաղության խաչմերուկը»:

Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ, նաև մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը հենց ՀՀ-ն է:

Անշուշտ, եթե կան երկրներ, իսկ մենք նման դրսևորումներ էլ ենք տեսել, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր կամ ենթաիմաստներ են դնում, այլ կերպ են պատկերացնում, սա ուղղակի տեղի ունենալ չի կարող:

Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում՝ մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- ասաց նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

4 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

18 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

37 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

49 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago