Լրահոս 24/7

ԼՂ-ից տեղահանված 60-ից ավելի մասնագետ արդեն աշխատում է բուժկենտրոններում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի կազմակերպած «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով ֆորումին:

Նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգի ներկա վիճակը, մարտահրավերները, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման ընթացքը, աճող կարիքներին համապատասխան պետական մոտեցումը.

«45 հազարից ավելի տեղահանված հայրենակից է գրանցվել առողջության առաջնային պահպանման օղակում, ինչը նախապայման է պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:

Միաժամանակ, մոբիլ թիմերի միջոցով կազմակերպվել են բժշկական խորհրդատվություններ, հետազոտություններ քրոնիկ հիվանդություններն ախտորոշելու համար` հետագա շարունակական հսկողությունը և դեղերի տրամադրումը ապահովելու նպատակով»։

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև տեղահանված բուժաշխատողների հավաստագրման և աշխատանքի տեղավորման հարցերին` նշելով, որ 60-ից ավելի մասնագետ արդեն իսկ աշխատում է հանրապետության տարբեր բուժհաստատություններում:

Նախարարը պատասխանել է ոլորտի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago