ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի եւ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց:
Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաեւ այլ թանգարանների մուտքերի մոտ:
Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում:

















