Հասարակություն

«Մենք ներքուստ գիտենք «Հոկտեմբերի 27»-ի դրդիչներին». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի վերաբացված գործին՝ ասելով, թե 1999թ.–ից շատ ժամանակ է անցել, կան ժամանակային բարդություններ։

«Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու այն, թե հիմնական պատճառներն ինչերն են եղել։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա ասել, պաշտոնիս բերումով դա կհնչի որպես մեղադրանք, բայց թե՛ «Մարտի 1»-ի, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի պարագայում հիմնական դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք․ մնում է՝ այդ փաստն արձանագրվի, ու համապատասխան պատիժ լինի»,- ասել է նա։

ԱԺ նախագահը չի բացառել, որ այդ ոճրագործությունում նաև արտաքին ուժերն են շահագրգռված եղել. «Ես քննությանը ծանոթ չեմ․ ծանոթ եմ այնքանով, որքանով մնացած քաղաքացիները»։

Նա չի մանրամասնել՝ ում նկատի ունի՝ ասելով «բոլորս գիտենք մեղավորներին». «Առանց մեկնաբանության։ Չեմ ուզում որևէ կերպ ազդեցություն ունենալ քննության վրա»։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

9 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

10 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

10 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

11 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

11 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

11 hours ago