Աշխարհ

«Ուկրաինայի և Իսրայելի աջակցության ֆինանսավորումը պետք է իրականացվի առանձին». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ

Ուկրաինայի և Իսրայելի աջակցության ֆինանսավորումը պետք է իրականացվի առանձին, ոչ թե համատեղ փաթեթի շրջանակներում․ հոկտեմբերի 27-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնը: 

Նրա խոսքով՝ ներկայացուցիչների պալատում հանրապետականները համաձայնության են եկել ռազմական հակամարտությունների մեջ ներքաշված երկու երկրների օգնությունը բաժանելու հարցում: Սա ենթադրում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, որի մեծամասնությունը հանրապետականներ են, չի աջակցի մի շարք երկրների 106 մլրդ դոլարի օգնության փաթեթին, որն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Այդ փաթեթի մեջ մտնում են նաև ռազմական օգնության միջոցներ ինչպես Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, այնպես էլ Իսրայելին՝ «Համաս» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում։ Բացի այդ, փաթեթն ուղղված է Պաղեստինի բնակչության աջակցությանը և ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում առաջնահերթ հարցերի լուծմանը: 

Սակայն ընդհանուր միջոցների մեծ մասը, այնուամենայնիվ, ենթադրվում էր հատկացնել Կիևին՝ 61,4 մլրդ դոլար՝ Իսրայելի պաշտպանության ուժեղացման համար նախատեսված 14,3 մլրդ դոլարի դիմաց։ Բայդենը կարծում էր, որ օգնության միասնական փաթեթում միջոցների ներառումը կօգնի Կոնգրեսի երկու պալատներին՝ ավելի արագ ընդունել այն․ նշում Է Reuters-ը:

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

11 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

12 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

12 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

13 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

13 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

13 hours ago