Լրահոս 24/7

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս: Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են:

«Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,-հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարն ասաց.

«Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Հովհաննիսյանը հավելեց՝ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը:Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար ևս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

12 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

31 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

42 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago