Լրահոս 24/7

2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրլն 617 մլրդ դրամ հարկային եկամուտ

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15 տոկոսով:

Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ԿԵ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Եթե առանձին հարկատեսակները նայենք, ավելացված արժեքի հարկն աճել է 33,3 տոկոսով կամ նախորդ տարվա համեմատությամբ՝ 70,4 միլիարդ դրամով:

Ակցիզային հարկը 5,9 տոկոս է կազմում, նախորդ տարվանից ավելի է 10,6 միլիարդ դրամով կամ 12,4 տոկոսով:

Շահութահարկը 17,1 տոկոս է կամ 84 միլիարդով ավելի, քան նախորդ տարի:

Շրջանառության հարկը 2,3 տոկոսով է ավելի կամ 8,6 միլիարդով դրամ կամ 29,8 տոկոսով:

25 տոկոս ապահովվել է եկամտային հարկի հաշվին: Գումարը կազմել է 404,8 միլիարդ դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 56,2 միլիարդ դրամով կամ 16,1 տոկոսով»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ վերոնշյալ ցուցանիշներին հասել են այն պարագայում, երբ հարկերի դրույքաչափը տարեցտարի եկամտային հարկի նվազում է:

«Եկամտային հարկը ևս 1 տոկոսով նվազել է, և եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է 44,6 միլիարդ դրամ, ինչը նվազեցվում է մուտքերից, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,2 միլիարդով կամ 46,6 տոկոսով: Այսինքն՝ թեև ամեն տարի մենք շատ ավելի շատ վերադարձնում ենք, և հիմնական հատվածը՝ հիպոտեկի գծով, բայց ապահովում ենք նաև նման աճ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը նաև տեղեկացրեց, որ 2023 հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 265,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 92,2 միլիարդ դրամով կամ 54,2 տոկոսով:

ԱԱՀ-ի գումարը 216,8 միլիարդ դրամ է, ինչը 76,8 միլիարդ դրամով է ավելի կամ 54,9 տոկոսով, իսկ եկամտային հարկի վերադարձը 44,6 միլիարդ է, որից 37,5 միլիարդը հիպոտեկային վարկերի սպասարկման գումարներն են:

Այս ցուցանիշը 14,2 միլիարդով ավելի է նախորդ ժամանակահատվածներից. դա կազմում է շուրջ 46,6 տոկոս:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

5 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

24 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago