Լրահոս 24/7

Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթ է պատրաստել, որը նախատեսում է Ռուսաստանին զրկել երրորդ երկրների միջոցով անհրաժեշտ բաղադրիչներին, տեխնոլոգիաներին և էլեկտրոնիկային հասանելիությունից, ինչպես նաև երրորդ երկրների հետ պայմանագրերում ներդնել վերարտահանման արգելքը: Այդ մասին իմացել է Bloomberg-ը։

Գործակալության համաձայն՝ Եվրոպայի նոր սահմանափակումները «կհարվածեն Ռուսաստանի հետ առևտրին մոտ 5,3 միլիարդ դոլարով»:

ԵՄ-ն ձգտում է ավելի շատ ապրանքներ ավելացնել առկա տարանցման արգելքին և պատժամիջոցների ցուցակում ներառել երրորդ երկրների այն ընկերություններին, որոնց նկատմամբ պետությունները չեն կարողանում խիստ միջոցներ կիրառել:

Առաջարկվող միջոցառումների շարքը ներառում է եռակցման սարքավորումների, քիմիական նյութերի և այլ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև վերամշակված մետաղների, շինարարական ապրանքների, տրանսպորտային ապրանքների և ադամանդների ներմուծման սահմանափակումներ։

Նոր պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանից ավելի քան 100 մարդու և 40 իրավաբանական անձի։

Մոսկվան պատժամիջոցների նոր փաթեթն անարդյունավետ է համարել:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

7 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

26 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

37 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

56 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago