

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է.
«Մենք գիտեինք, որ ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը, նրանց դրդելով մեր դեմ, կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն։
Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»։
Ըստ նրա՝ ադրբեջանական ԶՈւ-ն աստիճանաբար բարելավել է իր դիրքերը սահմանին և մի շարք միջոցառումների արդյունքում ստացել ամենաշահավետ դիրքերը։
Ալիևը հայտարարել է, որ այդ գործողությունները արվել են անմիջապես 2020թ. պատերազմից հետո՝ Ղարաբաղում գրավելով բոլոր կարևոր կետերը, ինչպես նաև միաժամանակ վերահսկողություն հաստատելով ադրբեջանա-հայկական սահմանին։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…