Լրահոս 24/7

Մենք պետք է աջակցենք ՀՀ-ին՝ սպառնալիքներին դիմակայելու հարցում. Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հանդես է եկել ԱՄՆ Սենատի ամբիոնում՝ խոսելով ԼՂ հայաթափման հետևանքով հումանիտար ճգնաժամի դեմ։

Նա կոչ է արել Կոնգրեսին՝ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, որը իրականացրել է ԼՂ հայերի բռնի էթնիկ տեղահանությունը:

Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է.

«Մենք չենք կարող աչքաթող անել մեր առջև դրված խնդիրը, այն է՝ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և անդրադառնալ ադրբեջանական սպառնալիքին, նախքան նա կիրացնի իր առավելությունը և ավելի շատ տարածքներ կգրավի Հայաստանից։

Նախագահ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ կցանկանար «միավորել» իր երկիրը Նախիջևանի էքսկլավի հետ՝ կտրելով ինքնիշխան Հայաստանի տարածքը։

Հնարավոր աղետը, որին դա կարող է հանգեցնել, չի կարելի թերագնահատել։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի՝ հասցեագրել այն սպառնալիքները, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago