

Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվում էր 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա: Նրանք սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություններ և մինչև օրս ճգնաժամային կենտրոններից մեկում են:
Այդ մասին «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Երեխաների տարիքը 1-ից 17 է, տեղափոխման պահին 2 երեխաներ խիստ անբավարար առողջական վիճակում էին գտնվում, տեղափոխվել էին Գորիսի հիվանդանոց, այնուհետև, ամբողջությամբ լավանալու հետ կապված, տեղափոխվել են խնամքի հաստատություն»,- ասաց նախարարի տեղակալը:
Քանի որ լուրեր էին շրջանառվում այս երեխաների որդեգրման և խնամքի կազմակերման մասով, Տաթևիկ Ստեփանյանը հարկ համարեց տեղեկացնել, որ բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:
«Նրանցից ոչ մեկի ծնողը զրկված չէ ծնողական իրավունքներից, և հետևաբար մեր՝ որպես պետության, պարտականությունն է լինելու ինչպես ՀՀ-ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելը՝ վերամիավորելով ընտանիքներին կամ խնամատարության տեղավորելով»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ երկու երեխաների ընտանիքներ արդեն իսկ տեղափոխվել են հաստատության մոտ բնակավայրերում բնակվելու, և այժմ փորձ է արվում վերամիավորել նրանց:
Բռնի տեղահանման ժամանակ եղել են նաև ընտանիքներ, որտեղ երեխաները որևէ մեկի խնամակալության տակ են եղել, այդ դեպքերը ՀՀ օրենսդրությամբ կկարգավորվեն:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ունենք, որ երկու ծնողներն էլ մահացած են եղել, համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակել»,- ասաց նա և հավելեց, որ նման գործընթացները կազմակերպվում են բացառության սկզբունքով՝ ըստ ՀՀ օրենսդրության:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…