Լրահոս 24/7

Փաշինյանի բարեփոխումները պետք է ոգևորիչ լինեն ՀՀ-ի քաղաքացիների համար. Օ՛Բրայեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ համարձակություն է ցուցաբերել և հասկացրել, որ ցանկանում է՝ Հայաստանը առաջ շարժվի սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում, և որ նախկին ղեկավարների նման չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:

Ջեյմս Օ՛Բրայենի խոսքով՝ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել, դրանք պետք է ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են տնտեսական աճ տեսնել, ինչպես վերջին մեկ կամ երկու տարում:

«Վարչապետ Փաշինյանը նաև հանդես է եկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի օգտին, ինչը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, անվտանգության հարաբերություններ կառուցել և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից Թուրքիա. այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել:

Այնպես որ, Հայաստանին օգնող ցանկացած փաթեթ ողջունելի է: Մենք նաև հանձնառու ենք՝ աշխատելու եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ համոզվելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է պաշտոնյան։

Օ՛Բրայենը անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության հաստատման հեռանկարին, նշել՝ Վաշինգտոնն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում:

«Մեզ ոգևորում է փաստը, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդների օգնությամբ։ Դրանից կարող է շահել ամբողջ տարածաշրջանը: Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը Ադրբեջանի և Հայաստանի տարածքով շարժվեր դեպի Թուրքիա, դա էական խթան կլիներ առևտրային այդ ճանապարհի բոլոր երկրների համար։ Եվ Վաշինգտոնը կողջուներ դրա մի մասը լինելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ ճանապարհով, Միացյալ Նահանգները պետք է օգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ խուսափելու այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Դիվանագետն ընդգծել է՝ Վաշինգտոնը հստակ ասել է կողմերին՝ ինչ է ցանկանում տեսնել, և ինչ հետևանքներ կունենան հակառակ գործընթացները:

«Մենք գիտենք, որ կողմերը շահագրգռված են՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելով, և մենք կցանկանանք, որպեսզի դա տեղի ունենա»,- եզրափակել է Օ՛Բրայենը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

5 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

24 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago