«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նման որոշում է կայացվել ՔՊ այսօրվա նիստում։
Թեկնածուների թվում են եղել նաև Բաբկեն Թունյանը, որն ինքնաբացարկ է հայտնել, նաև Արուսյակ Մանավազյանը և Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք. այս պաշտոնը թափուր է մնացել Գևորգ Պապոյանի ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո։