Լրահոս 24/7

«Ցանկանում ենք, որ Հայաստանը գտնի իր տեղը». Բլինքեն (տեսանյութ)

Բրյուսելում կայացել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ 

ԱՄՆ  պետքարտուղար Բլինքենն ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ Ձեր առաջնորդության ու գործընկերության համար։ Դա լավ հիմք է ստեղծում մեր ներկա ու ապագա անելիքի համար։ Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը Հայաստանի ու նրա ժողովրդի ժողովրդավար ու բարգավաճ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ հարավկովկասյան տարածաշրջան ունենալուն։ Համամիտ ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականին, ցանկանում ենք, որ Հայաստանը գտնի իր տեղը՝ որպես ամուր ու խաղաղասեր տարածաշրջանային երկիր։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են լինել այս ջանքերի գործընկերը, և այսօրվա օրը դրա ապացույցն է։ Մենք նախատեսում ենք 65 մլն եվրո տրամադրել մեր բյուջեից՝ աջակցելու Հայաստանի ռեֆորմներին և տնտեսական ու ժողովրդավարական դիմադրողականության բարձրացմանը։ Կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայերին»։

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

6 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

7 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

8 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago