Բրյուսելում կայացել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
Բորելը, մասնավորապես, ասել է. «Այսօր, այստեղ, մեր ամերիկացի գործընկերների հետ, Հայաստանի հետ գործընկերությունը հաջորդ աստիճանի ենք փոխադրում։ Միավորում ենք մեր ջանքերն ու ցուցադրում մեր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի սուվերենությանը, ժողովրդավարությանն ու դիմադրողականությանը։ Ցանկանում ենք միավորել մեր ջանքերը՝ առաջ մղելու մեր համատեղ գործակցությունը բոլոր ուղղություններով։ Մեր նպատակն է՝ մեր գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները հասցնել հնարավոր առավելագույն մակարդակի։ Հայաստանը պետք է շարունակի աշխատել բարեփոխումների ուղղությամբ՝ ուժեղացնելու իր դիմադրողականությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թիրախավորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության արդյունքում։ Մեր աջակցության մասն է՝ օգնելու ձեզ ու ձեր ժողովրդին՝ հասկանալ, թե որն է գործերն անելու ճիշտ ճանապարհը՝ ամրապնդելով տեղեկատվական գրագիտությունը։ Հավատում ենք, որ ուժեղ և կենսունակ Հայաստան՝ նշանակում է ուժեղ և կենսունակ Հարավային Կովկաս։ Մեր աշխատանքն աջակցելն է տարածաշրջանային երկրներին»։
Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև…
ԱԺ Եվրոինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ԵՄ-ի…
Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային…
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների…
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ…