Լրահոս 24/7

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ գնդակոծությունը

Ռուսաստանի տարբեր շրջաններ գիշերը զանգվածային գրոհի են ենթարկվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 44 անօդաչու թռչող սարք խոցվել է Ռոստովի մարզում, մեկը՝ Սարատովի մարզում:

Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, 6 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասում և մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի մարզերում։

Կուրսկի վարչակազմը հաղորդել է, որ ուկրաինական գրոհների հետևանքով ամբողջությամբ այրվել է սեփական բնակելի տուն։

Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Էնգելս քաղաքում, որտեղ տեղակայված են ռուսական ծանր ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան:

BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Մորոզովսկ աէրոդրոմում ոչնչացվել է 6 ինքնաթիռ։

Իսկ Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը 13 ԱԹՍ է արձակել երկրի տարածքի վրա, և բոլորը խոցվել են։ Ըստ ռազմաօդային ուժերի՝ ԱԹՍ-ները խոցվել են Զապորոժիեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Ռուսական ուժերը նաև Բելգորոդի մարզից արձակել են 2 զենիթային կառավարվող հրթիռ և 3 բալիստիկ հրթիռ։ Հրթիռային հարվածների հետևանքների մասին չի հաղորդվում։

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

7 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

8 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

8 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

9 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago