Լրահոս 24/7

Իրանում հունիսի 28-ին երկրի նախագահ կընտրեն

Իրանի Իսլամական հանրապետությունում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական  արտահերթ ընտրություններ։ «ՌԻԱ – նովոստի» գործակալության հաղորդմամբ, նախագահի թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 30-ին և արդեն գրանցվել է մոտ երկու տասնյակ թեկնածու։

Նրանց թվում են խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ Վահիդ Հագգանյանը, Թեհրանի քաղաքապետը։ Ալիռեզա Զականին և այլ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Զոհրա Էլահյանն, առաջին կին թեկնածուն է, որը կպայքարի Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնի համար:

Գրանցումը կտևի մինչև հունիսի 3-ը, այնուհետև, մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն թեկնածուների կենսագրությունները և փաստաթղթերը: Վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։

Նախընտրական քարոզչությունը կտևի երկու շաբաթ, իսկ ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր»։

Անհրաժեշտության դեպքում, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ուղղաթիռը, որով նա վերադառնում էր Արաքս գետի ջրային հանգույցների բացման արարողությունից, կործանվել է Վերզեգանի տարածքում։ Ուղղաթիռում նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և այլ պաշտոնյաներ:

Թիվ 1

Recent Posts

ՏԿԵ փոխնախարարը Թեհրանում մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել…

2 minutes ago

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

32 minutes ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

51 minutes ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

1 hour ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

1 hour ago

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

2 hours ago