Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Yonhap-ը փոխանցել է, որ այդ հայտարարությունն արել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Ջինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար կլինի:
Ազգային անվտանգության խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում նա անմիտ ու իռացիոնալ գործողություններ է որակել Հյուսիսային Կորեայի կողմից աղբի փուչիկներ ուղարկելը և GPS ազդանշանների խափանումները՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի բանը ոչ մի պետության մտքով չէր անցնի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության կառավարությունից չեն բացառել նաև բարձրախոսներով հեռարձակումների վերսկսումը, որոնք երկրի զինվորականները նախկինում, որպես հոգեբանական ազդեցության միջոց, կիրառում էին Հյուսիսային Կորեայի սահմանամերձ բնակավայրերի բնակչության ու զինուժի դեմ:
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…
Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…
«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…
Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…