Լոս Անջելեսի ամենահայտնի լողափերց մեկի մի հատվածի մուտքն արգելվել է ափին հայտնաբերված մեծ քանակությամբ բժշկական տարատեսակ իրերի, այդ թվում՝ բժշկական ասեղների պատճառով, գրում է հրդեհային պահպանության տեղական մարմնի փրկարար ծառայության Twitter-յան էջը:
Նշված իրերը հայտանբերվել են կիրակի օրը։ Դեպի լողափ մարդկանց մուտքն արգելվել է:
«Բժշկական իրերի աղբյուրն անհայտ է: Դեպքի առնչությամբ քննությունն ընթացքի մեջ է»,-հայտնել է փրակար ծառայությունը՝ հավելելով, որ որոնումները շարունակվում են նման բնույթի այլ իրեր գտնելու նպատակով:

















