Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Էրիկ Սահակյանը:
Այս մասին հաղորդում է կառույցի լրատվական ծառայությունը:
Ոստիկանությունը խնդրում է Էրիկ Սահակյանի գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին դիմել Բաղրամյանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

















