Instagram սոցիալական ցանցը հայտարարել է գրառումների հավանումները թաքցնելու գործառույթի թեստավորման մեկնարկի մասին: Այդ մասին ընկերությունը հայտարարել է Twitter-յան էջում: Գրառումների հավանումները հասանելի կլինեն միայն գրառման հեղինակի համար: Ընկերությունը նման հայտարարությամբ հանես էր եկել ապրիլին, սակայն միայն հիմա մեկնարկել է լայքերի հաշվիչի թեստային թաքցնումը, որն արդեն կիրառվում է յոթ երկրում` Ավստրալիայում, Բրազիլիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում ու Կանադայում, մասամբ ՌԴ-ում: Instagram-ը հայտարարել է, որ ընկերությունն ստացել է դրական արձագանքներ:
Մոտ ժամանակներում նման գործառույթը կկիրառվի նաև Facebook և VKontakte սոցիալական ցանցերում: