Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵՊՀ-ն, ինչպես տեսնում եմ, բացասական սելեկցիայի ամենավառ դրսեւորումն է։ Եվ սելեկցիան կարծես կատարվել է մեկ չափանիշով․ դեկանը կամ ամբիոնի վարիչը պետք է լինի առավելագույնս “լեոնիդ իլյիչ”, մուխաննաթ գեղի ֆաշիստ, թթվի քար, նաեւ՝ քառակուսի։ Լրիվ տեղավորվում են Մովսես Խորենացու բնորոշման մեջ․․
Դպրոցը կոռուպցիայի, կլյուչնիկության, երեսպաշտության, տգիտության, հիմարության, ուզվորության “դարբնոց-ինկուբատորի” վերածելուն, աշակերտին ու ուսուցչին փչացնելուն տարիներով լծված “քաղաքական” “ուժերն” իրենց անդրշիրիմյան “իրականության” ծիրին մեջ “անզիջում” են, մի ուրիշ ձեւի “սկզբունքային”, մտածելով, թե հեսա-հեսա կառավարությանը “կոտրելու” են։ Բայց քանի որ ախմախ լինելուց բացի նաեւ անբախտ են ու մի-քանի անգլուխ ջահելից բացի՝ ոչ ոք տպավորված չէ, նրանք շարունակում են մնալ քաղաքակրթության բորտին։ Սա մի անհամ կրկես ա, որտեղ նույնիսկ հանդիսատես չկա։

















