Հասարակություն

Զելենսկին ցանկանում է «Թրամփից պաշտպանել» ամերիկյան աջակցությունն Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության երաշխիքների կոչ է անելու ԱՄՆ-ին, որպեսզի Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ընտրություններում հաղթանակի դեպքում Ուկրաինային չպարտադրվի կնքել ոչ շահավետ խաղաղության համաձայնագիր:

Նա կմեկնի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, այնուհետև Վաշինգտոն՝ ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը», որը կոչված է Ռուսաստանին ստիպել բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ․ գրում է The Times պարբերականը:

«Զելենսկին ցանկանում է «Թրամփից պաշտպանել» ամերիկյան աջակցությունն Ուկրաինային։  Զելենսկու անվտանգության երաշխիքների կոչն ընդգծում է, որ Ուկրաինան չի կարող ընդունվել ՆԱՏՕ և այլ միջազգային դաշինքներ, մասնավորապես, դաշնակիցների միջև տարաձայնությունների պատճառով»․ -ասվում է հոդվածում։ 

Քննարկումներին մասնակցած արևմտյան դիվանագետներից մեկը նշել է, որ ամերիկյան նախագահական ընտրությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի համար:

Նշվում է, որ Զելենսկու ծրագիրը բաղկացած է չորս հիմնական կետերից.

  • Արևմտյան անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդրանք, որը նման կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամանակ փոխադարձ պաշտպանության մասին դաշնագրին։
  • ՌԴ Կուրսկի մարզում գործողության շարունակություն՝ որպես տարածքային հաղթաթուղթ։
  • Հատուկ ժամանակակից սպառազինություն տրամադրելու խնդրանք:
  • Միջազգային ֆինանսական օգնություն Ուկրաինայի ավերված տնտեսության համար:

Նշվում է, որ Բայդենը դժվար թե հայտարարի, որ Ուկրաինային թույլ կտա Ռուսաստանի տարածքում օգտագործել մեծ հեռահարության հրթիռներ, ներառյալ՝ բրիտանական Storm Shadow-ը: 

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

5 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

5 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

5 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

5 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

5 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

6 hours ago