Հասարակություն

«Հայաստանը չհամաձայնեցված բոլոր դրույթները հանել է խաղաղության պայմանագրից». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղ բանակցությունները․

«Մինչ այժմ, մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելուց ի վեր, մեկնաբանությունների 10 փոխանակում է եղել: Բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ ու ճկուն կներկայացնի իր մեկնաբանությունները, բայց տեսանք ճիշտ հակառակը։ 

Մենք ստիպված էինք 70 օր սպասել, որպեսզի նրանցից վերջնական տարբերակը ստանանք։ Բոլոր չհամաձայնեցված դրույթներն իրենց տարբերակով հանվել են խաղաղության պայմանագրից։ Այդ աստիճանի պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, սպասելի չէր»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ «մի շարք կետեր հիմք են տալիս խոսելու այն մասին, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում և ցանկանում է ձգել ժամանակը»:

Ալիևը մեղադրել է նաև Հայաստանին Ֆրանսիայից անվճար զենք ստանալու համար. «Նրանք, որոնք զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ անմիջական պատասխանատվություն են կրելու ապագա բոլոր իրադարձությունների համար։ Բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն։ Նրանց սահմանադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, Մինսկի խումբն էլ պետք է լուծարվի»,- ասել է Ալիևը։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

3 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

3 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago