

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ նոյեմբերին իր ընտրվելը կամ պարտությունը կնշանավորի «Իսրայելի պատմության ամենակարևոր օրը», փոխանցում է Politico-ն։
Թրամփն իր մրցակից Քամալա Հարիսի հաղթանակը 2024 թվականին անվանել է էքզիստենցիալ սպառնալիք Իսրայելի համար.
«Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ես հավատում եմ դրան։ Կարծում եմ՝ դուք նույնպես հավատում եք դրան: Եթե մենք չհաղթենք այս ընտրություններում, դա կունենա հսկայական հետևանքներ»։
Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ «հոկտեմբերի 7-ի հարձակումը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Վերջին երկու տարին ապացուցեց, որ թուլությունը միայն բռնություն և պատերազմ է ծնում»։
«Ես թույլ չեմ տա, որ հրեական պետությանը սպառնա ոչնչացում, ես թույլ չեմ տա հրեա ժողովրդի ևս մեկ Հոլոքոստ։ Ես թույլ չեմ տա սահմանել ջիհադ ընդդեմ Ամերիկայի կամ մեր դաշնակիցների, և ես կպաշտպանեմ ահաբեկչության դեմ պատերազմում հաղթելու Իսրայելի իրավունքը, և նա պետք է արագ հաղթի այն»,- ծափահարությունների ներքո ասել է Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…