Գործընկերային նյութեր
10.10.2024

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել  Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։

Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Լես Թվինս եղբայրները։ Վերջիններս ելույթ են ունեցել Բեյոնսեի “Renaissance” համաշխարհային շրջագայության ընթացքում։

«Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշել է․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ մեզ են վստահել այս մասշտաբային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու կարևոր գործը։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը վայելի այս շքեղ համերգը և երեկոյից ստանա անմոռանալի տպավորություններ»։

Բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ոգեշնչված է եղել մարդկային էության լավագույն դրսևորումներով։ Երաժշտությունն ուղեկցվել է արհեստական բանականության միջոցով գեներացված լուսային տպավորիչ շոուով։

«Երաժշտությունը միավորում է մարդկանց։ Իմ գլխավոր առաքելությունն է կյանքի ցանկացած դրվագում երաժշտությանը տալ կարևոր նշանակություն։

Մեծ պատիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բացել WCIT 2024-ի միջոցառումների շարքը։ Մենք ցանկանում ենք երաժշտության միջոցով ընգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը համաշխարհային նմանատիպ իրադարձություններին», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հավելենք, որ բացման համերգին ամբողջ հրապարակը երգել է արտիստի ամենահայտնի հիթային կատարումները՝ “Swalla”, “Jalebi Baby” և շատ սիրված այլ հիթեր։

Դերուլոն ներկայացրել է նաև իր նոր՝ “Make Me Happy” երգը, որն այսօր սոցիալական հարթակներում թրենդային է։ Համերգն ամփոփվել է շքեղ հրավառությամբ։

Լրահոս
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
12:26
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
12:08
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
11:55
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան