Լրահոս

Էրդողանը, հավանաբար, ներիշխանական «մաքարագործման» է նախապատրաստվում

Չնայած հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան թուրքական մի քանի լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ նախագահ Էրդողանն «ընդհատում է Կազան այցը եւ շտապ հայրենիք է վերադառնում», հաջորդ օրը թուրքական պատվիրակությունն ամբողջ կազմով մասնակցել է բոլոր նախատեսված միջոցառումներին:
Ներքին գործերի նախարար Երլիքայան սոցիալական X հարթակում գրառում է կատարել, որ TAI ընկերության տարածք երկու «ահաբեկիչ է ներխուժել»՝ տղամարդ եւ կին, որ «տեղում ոչնչացվել են»: Նա ասել է, որ տղամարդու ինքնությունը ճշտված է՝ Ալի Օրեկ: Նա «Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական խմբավորման անդամ է»:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է, որ պարզվել է նաեւ «կին ահաբեկչի ինքնությունը»: Նա Մինե Սեւինջ Ալչիչեքն է, նույնպես ՔԲԿ «ահաբեկչական խմբավորման անդամ»: Ի՞նչ նպատակ են հետապնդել «քուրդ ահաբեկիչները»՝ որեւէ վարկած դեռեւս չի շրջանառվել:
Ըստ երեւույթին, Թուրքիայի իրավապահ մարմիններն այդ գործով հետաքննություն չեն անցկացնի: Հանրությանը ներկայացված է պաշտոնապես ձեւակերպված գնահատական. «Քուրդ ահաբեկիչները փորձել են խաթարել Թուրքիայի միասնությունը եւ անվտանգությունը, ստոր դավաճանները ոչնչացված են, ամեն ինչ կարվի, որպեսզի «ահաբեկչության զոհերի» արյան վրեժն առնվի»:
Թուրքական մամուլը հայտնում է, որ Ազգային հետախուզության ծառայությունը «ՔԲԿ ռազմական հենակետերին հուժկու հարվածներ է հասցնում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում, գործի են դրվել հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-ներ»:
Փաստացի Անկարայի «քրդական ահաբեկչությունը» Թուրքիայի իշխանությունների ձեռքերն ազատել է, որպեսզի սկսի «քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ ռազմագործողությունը»: Այդ մասին Էրդողանը խոսել է դեռեւս գարնանը:
Գազայում, իսկ հոկտեմբերի սկզբից նաեւ Լիբանանի հարավում ընթացող պատերազմին Թուրքիայի ուղղակի միջամտության առիթ չկա, կամ այդ փորձերը լուրջ դիմադրության են հանդիպում միջազգային դերակատարների եւ տարածաշրջանի ազդեցիկ երկրների կողմից:
Անկարայի «ահաբեկչությամբ» ստեղծվել է իրավիճակ, երբ ոչ մի երկիր Թուրքիային չի կարող անգամ կշտամբել, թե ինչու է թիրախավորում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսը: Պատասխանն Էրդողանի «գրպանում է» եւ հնչում է այսպես. «Դուք Թուրքիային ահաբեկչական պատերա՞զմ եք հայտարարել»:
Թուրքական մամուլն իր հերթին, կարծես, հրահանգավորված է տեղեկատվա-քարոզչական այնպիսի ֆոն ստեղծել, ասես «քուրդ ահաբեկիչներն ամենուր են եւ ամեն վայրկյան սպառնում են խաղաղ մարդկանց»:
Տեղեկություն է տարածվել, որ սոցիալական ապահովության եւ ընտանիքի հարցերով նախարար Մահինուր Գյոկթաշը մասնակցել է նախօրեին «ահաբեկիչների կողմից սպանված» տաքսի մեքենայի վարորդ Մուրատ Արսլանի թաղման արարողությանը եւ երբ պետք է այցելեր հիվանդանոց՝ տեսակցելու վիրավորներին, նրա «մեքենան վթարի է ենթարկվել»:
Նախարարուհին չի տուժել, ուղեկցող անձինք «մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել»: Բայց տեղեկատվական ընդհանուր ֆոնն ապահովվել է. Թուրքիայում «ահաբեկիչներ են»: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը ներիշխանական հերթական «մաքրագործման» է նախապատրաստվում:

Թիվ 1

Recent Posts

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

8 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

19 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

38 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

59 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago