Լրահոս 24/7

ՌԴ-ն հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ

Այս գիշեր Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն նշել է, որ մայրաքաղաքում օդային տագնապը տևել է ընդհանուր առմամբ յոթուկես ժամ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ պաշտպանական ուժերը հայտնաբերել և վնասազերծել են մինչև մեկ տասնյակ ռուսական հարվածային դրոններ:

Նշվում է, որ Սոլոմենսկի շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում վնասվել են 17-21-րդ հարկերի բնակարանները:

Բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել։ Տուժել է 6 մարդ, որոնցից 1-ը հոսպիտալացվել է:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովն էլ հայտնել է, որ այս գիշեր Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են:

Նրա հաղորդագրության համաձայն՝ առնվազն 330 պայթյուն է հնչել։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օբյեկտների մասին է խոսքը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

4 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

23 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

34 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

53 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago