Լրահոս 24/7

ԱՄՆ-ը Իրանին հորդորել է չպատասխանել Իսրայելի հարվածներին

Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը երեք փուլում օդային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական մի շարք օբյեկտների:

Ռազմագործողությունը հաջող իրականացնելու նպատակով իսրայելական օդուժը նախ հարվածներ է հասցրել Իրաքի եւ Սիրիայի ՀՕՊ համակարգերին։

Ըստ Իսրայելի ՊԲ պաշտոնական հաղորդագրության, ռազմագործողությանը ներգրավվել է շուրջ 100 ռազմական ինքնաթիռ: Այլ աղբյուրներ հայտնում են, որ գրոհին մասնակցել են ամերիկյան արտադրության F 35 կոծանիչներ:

Մինչ այդ ԱՄՆ-ը Գերմանիայի հենակայաններից Մերձավոր Արեւելք է տեղափոխել F -16 կործանիչների մի քանի էսկադրիլիա:

Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սեւեթը Իրանին հորդորել է շաբաթ օրը հասցված հարվածներին չպատասխանել:

Նրա գնահատմամբ՝ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, պատասխանել է հոկտեմբերի 1-ի իրանական հրթիռակոծումներին, եւ «դա պետք է լինի երկու երկրների ռազմական ուղղակի դիմակայության վերջը»։

Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի օդային հարձակումները «մասնակի վնասներ են պատճառել»՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ թիրախներ են խոցվել:

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է, որ գիշերային երեք փուլով իրականացված գրոհից մարտակն ոչ մի ինքնաթիռ չի տուժել, բոլորը վերադարձել են «մշտական տեղակայման օդանավակայաններ»:

Պարզ է, որ Իրանին օդային հարվածներ հասցնելու որոշում կայացվել է ԱՄՆ համաձայնությամբ:

Երկու օր առաջ Իսրայելում է գտնվել պետքարտուղար Բլիքենը: Վարչապետ Նաթանյահուից բացի նա բանակցություններ է վարել Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտի հետ:

Վաշինգտոնը տպավորություն է ստեղծում, թե Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին եւ նավթային ենթակառուցվածքներին, բայց ամերիկյան դիվանագիտությանը հաջողվում է զսպել նրան:

Իսրայելական կողմը հայտնել է, որ օդային հարվածներից առավել տուժել է բալեստիկ հրթիռների եւ ԱԹՍ-երի արտադրությունը:

Արաբական աղբյուրները հայտնում են, որ հարձակումից ժամեր առաջ Ռուսաստանից «Իրանին հետախուզական տեղեկություններ են փոխանցվել»:

Արեւմուտքը պահանջում է, որ Իրանը դադարեցնի Ռուսաստանին ԱԹՍ-երի եւ բալիստիկ հրթիռների մատակարարումը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

5 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

24 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago