Լրահոս 24/7

Վրաստանում ռուսական հովանավորությամբ հեռուստաընկերություն է փակվել

Վրացական «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը, երբ հայտնի են դարձել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ պատգամավորության թեկնածու էին առաջադրվել «Հայրենասիրական այլյանսի» ընտրացուցակներով, բայց քաղաքական այդ ուժը հինգ տոկոսի շեմը չի հաղթահարել:

«Այդ պարտությունը մեզ համար շատ ծանր է, շատ լուրջ հարված է, քանի որ մենք նման արդյունքի չէինք սպասում եւ ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի չունենա»,- հրավիրված ճեպազրույցին հայտարարել է հեռուստաալիքի լրագրղներից Շոթա Մարտինենկոն:

Նա ասել է, որ «հավատարիմ մարդիկ աշխատել ենք առանց վարձատրության եւ հույս են ունեցել, որ ընտրություններն այլ արդյունք կունենան»։

Նա դժվարացել է ասել, թե հետագայում ինչ է իրենց սպասվում:

Դիտարժան է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ «Ալտ-Ինֆոյի» երկու աշխատակից՝ Կոնստանտին Մարգոշիան եւ Զուրա Մախարաձեն, հայտնվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում՝ մարդու իրավունքները պարբերաբար խախտելու համար:

«Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությունն ուներ ծայրահեղ պահպանողական, ռուսամետ եւ հակաարեւմտյան բացահայտ կողմնորոշում եւ այդ սկզբունքներով էր խմբագրական քաղաքականություն իրականացնում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

38 seconds ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

20 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

31 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

50 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago