Categories: Facebook

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով. Թորոսյան

 

Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով, – ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական միկրովիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

 Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:

Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է:

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago