Categories: Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա. ԱԻՆ

 

ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ի սահմաններում «911» ծառայություն կրկին տեղեկություն է հաղորդվել, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր փակել Մաստարա-Լանջիկ ճանապարհատվածը. կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 20 հատ):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ատոմ Կ. և 2 ուղևոր):

Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել ևս 18 ավտոմեքենա (42 ուղևոր, որոնցից 5-ին տեղափոխել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ):

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

26 mins ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

30 mins ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

43 mins ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

57 mins ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

1 hour ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

2 hours ago