Գործընկերային նյութեր
06.11.2024

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Բարդերի» ակումբի հեղինակային երգի բարեգործական երեկոն։

Բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հեղինակային երգի հարթակն այս անգամ հայտնի երգահանները կիսել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք հաղթահարել են Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացած փառատոնային մրցույթը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ընդգծել է, որ երեկոն ծառայելու է տարեցներին տաք սնունդ մատակարարելու գործին, որն իրականացնում է «Հուսո տուն բարեգործական կենտրոնը»․

«Ես իմ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ֆասթ Բանկին այս տարվա մեր ամբողջ համերգային և փառատոնային ծրագրերին աջակցելու համար։ Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ենք ստացել չորս բարեգործական համերգ կազմակերպելու և մեկ բավականին ծավալուն փառատոն ունենալու, որի շնորհիվ ունեցել ենք ավելի քան 20-30 երիտասարդի հայտնաբերում։ Այն հանրօգուտ աշխատանքը, որը մենք արել ենք, դա հենց Բանկի հետ համագործակցության արդյունքում է», – ասել է նա։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է, որ այս բարեգործական համերգը փոքրիկ լումա է մեծ գործի մեջ․

««Բարդերի» ակումբն անհատների միություն է։ Մենք ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք ինչ-որ մի գործի շուրջ, այս անգամ առիթը համերգի տեսքով օգնությունն է, պարզ ասենք՝ գումար աշխատել և գումար փոխանցել։ Ֆասթ Բանկը մշտապես եղել է մեր կողքին», – ասել է Էդուարդ Զորիկյանը։

Ֆասթ Բանկը տարիներ շարունակ աջակցում է «Բարդերի» ակումբի նախագծերին և շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանի մշակութային ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
12:26
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
12:08
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
11:55
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան