Գործընկերային նյութեր
22.11.2024

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։

Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։

Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։

Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․

«Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», – ասել է նա։

Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և ստեղծարարություն։

Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․

•⁠ ⁠Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում»

•⁠ ⁠Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու

•⁠ ⁠NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart

•⁠ ⁠Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu»

•⁠ ⁠Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew»

•⁠ ⁠Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling»

•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան

•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ

•⁠ ⁠Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track»

•⁠ ⁠Լավագույն նորաձևության NFT նախագիծ՝ «LAGANZA»

•⁠ ⁠Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ

•⁠ ⁠Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon»

•⁠ ⁠Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins»

•⁠ ⁠Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game»

•⁠ ⁠Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։

ftnft.am-ի մասին`

ftNFT.am-ը հայկական առաջին NFT հարթակն է, որի նպատակն է Հայաստան բերել NFT-ների համաշխարհային փորձն ու դրանք հասանելի դարձնել ՀՀ դրամով: Նկար, երաժշտություն, ֆիլմ, ներկայացում, զարդարվեստ ու բազում այլ արվեստի ճյուղեր և բիզնեսներ կարելի է ադապտացնել նորագույն տեխնոլոգիաներին և թվայնացնել՝ միաժամանակ պահպանելով դրանց արժեքն ու իսկությունը։

ftNFT.am-ը մեծ հեռանկարներով լի հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ NFT աշխարհին ու սկսել ստեղծել, գնել և վաճառել թվային և ֆիզիկական NFT-ներ հայկական արժույթով: Հարթակն անվտանգ է ու թափանցիկ և՛ իրավաբանական, և՛ ֆինանսական տեսանկյունից:

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը