Լրահոս 24/7
26.11.2024

COP29-ի համաժողովը որպես Ադրբեջանի ձախողում

COP29-ի համաժողովը որպես Ադրբեջանի ձախողում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած կլիմայական փոփոխությունների COP29 միջազգային համաժողովը դարձավ բուռն բանավեճերի ու զարգացող երկրներից, բնապահպանական կազմակերպություններից և ակտիվիստներից եկող կոշտ քննադատության կիզակետ։

Այս միջոցառումը համարվում էր շրջադարձային կետ միջազգային կլիմայական քաղաքականության մեջ, սակայն, ի վերջո, այն բացահայտեց խորքային տարաձայնություններ զարգացած և զարգացող երկրների միջև և միջազգային հանրության անկարողությունը՝ համաձայնության հասնելու առանցքային հարցերում։

COP29-ի հիմնական նպատակներից մեկն էր տարեկան մեկ տրիլիոն դոլարի հատկացումը՝ աջակցելու զարգացող երկրներին մաքուր էներգիայի անցման և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարի գործում։ Այնուամենայնիվ, վերջնական որոշումները մեծ հիասթափություն առաջացրին՝ առաջարկվելով ընդամենը տարեկան 300 միլիարդ դոլար, ինչը շատ հեռու է նախանշված նպատակներից։

Զարգացող երկրների ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս գումարը ոչ բավարար է իրենց կարիքները հոգալու և գլոբալ տաքացման հետևանքների դեմ պայքարելու համար։

Շատերը այս որոշումները որակեցին որպես «վիրավորական», մեղադրելով կազմակերպիչներին «Տեսողական պատրանքներ» ստեղծելու և իրական բովանդակություն բացակայության մեջ։

Ածխածնային վարկերի համակարգը, որը լայնորեն քննարկվում էր համաժողովի ընթացքում, դարձավ քննադատության առանձին թեմա։ Բնապահպան ակտիվիստները նշել են, որ այս համակարգը վերածվում է մի գործիքի, որը զարգացած երկրներին և կորպորացիաներին թույլ է տալիս խուսափել ածխաթթու գազերի արտանետումների իրական կրճատումից։

Փոխարենը նրանք նախընտրում են «գնել վարկեր» ավելի թույլ զարգացած երկրներից, ինչը միայն սրում է առկա խնդիրը։ Փորձագետների կարծիքով՝ նման մոտեցումները ստեղծում են գործողությունների վատ նմանակում, սակայն չեն լուծում կլիմայական ճգնաժամը։

COP29-ի անցկացումը Ադրբեջանում առաջացրեց բազմաթիվ հարցեր և դժգոհություն։ Ադրբեջանը, որի տնտեսությունը մեծ մասամբ կախված է նավթի և գազի արտահանումից, համաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ որպես ժամանակակից կլիմայական քաղաքականության հակասությունների դժնդակ խորհրդանիշ։ Շատ մասնակիցներ Բաքվում համաժողովը կազմակերպելու որոշումը որակեցին որպես «ցինիկ» և «շահերի բախում պարունակող»։

Քննադատները ընդգծեցին, որ Ադրբեջանը օգտագործեց COP29-ը՝ իր տնտեսական շահերը առաջ մղելու մեջ: Ինչը տեղի է ունենում համաշխարհային հիմնախնդիրների հաշվին։

Սա ցայտուն երևաց մի շարք կասկածելի նախաձեռնությունների լոբբինգի ժամանակ, որոնք իբր ունեին բնապահպանական ենթատեքստ, սակայն ակնհայտ է, որ դրանք ուղղված էին հանածո վառելիքի արդյունահանման ծավալների պահպանմանը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների առավել խոցելի երկրների պահանջների անտեսմանը։

Կլիմայական փոփոխությունների հետևանքներից առավել տուժող երկրները՝ այդ թվում՝ Աֆրիկայի պետությունները, փոքր կղզի-պետությունները և Հարավարևելյան Ասիայի երկրները, հայտարարեցին, որ իրենց կոչերը «նպատակաուղղված անտեսվել են»։

Զարգացած պետությունների, և հատկապես, համաժողովի կազմակերպիչների հասցեին հնչեցին արդարության և համերաշխության սկզբունքների խախտման մեջ մեղադրանքներ։

Հատուկ ուշադրության արժանացան հայտարարություններն այն մասին, որ ֆինանսական օգնությունն անբավարար է այն երկրների համար, որոնք արդեն իսկ բախվում են կլիմայական փոփոխությունների ավերիչ հետևանքներին։

Չնայած զարգացող երկրները պահանջում էին անհապաղ գործողություններ, նրանց առաջարկներն ու պահանջները «մղվեցին երկրորդ պլան»՝ հանուն զարգացած երկրների և խոշոր էներգետիկ կորպորացիաների կարճաժամկետ տնտեսական շահերի։

COP29-ը դարձավ միջազգային կլիմայական քաղաքականության ձախողման, զարգացած և զարգացող երկրների միջև խորացող տարաձայնությունների խորհրդանիշ։ Այս համաժողովը չկարողացավ լուծել իր առջև ծառացած հիմնական խնդիրները՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, առավել տուժած երկրների ֆինանսավորումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման արդյունավետ մարտավարությունների մշակումը։

Բաքվում տեղի ունեցած COP29-ը չհասավ գլոբալ տաքացման դեմ պայքարի նպատակներին, ընդգծեց Ադրբեջանի անկարողությունը նպաստելու համախմբվելուն ամենակարևոր խնդիրներից մեկի շուրջ։

Համաժողովի արդյունքները ցույց տվեցին, որ առանց հստակ գործողությունների՝ կլիմայական քաղաքականությունը կվերածվի պարզապես հռչակագրի, իսկ համամարդկային նպատակները կմնան անկատար։

Արարատ Պետրոսյան Թիվ 1 Սյունակ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է