Հայաստանը 2022 թվականի հունվարից դուրս է եկել Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից՝ GSP+ համակարգից, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում արտադրված ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել Եվրոպական միության երկրներ՝առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսատուրքով:
Արտոնյալ համակարգից դուրս գալն իր ազդեցությունն է ունեցել ապրանքների արտահանման վրա, նվազել են անգամ որոշ ընկերությունների արտադրական ծավալներ: Արդյունքում պետությունը որոշել է աջակցել տնտեսավարողներին՝ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում գնային առումով մրցունակ դարձնելու համար:
«Արմենպրես»-ը նոր նախաձեռնության վերաբերյալ զրուցել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ: «Հայաստանը դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման արտոնյալ ռեժիմ ուներ ժամանակին։
Քանի որ Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավման արդյունքում մենք անցանք այն շեմը, որից ցածր երկրներն են օգտվում այդ արտոնությունից, Հայաստանն այլևս չի համարվում նմանատիպ երկիր: Եվ, բնականաբար, արտոնությունը չի կիրառվում: Դա որոշակի անդրադարձ է ունեցել մեր ապրանքների արտահանման վրա դեպի Եվրամիության երկրներ:
Հաշվի առնելով, որ կառավարության քաղաքականությունը միտված է նաև արտահանման դիվերսիֆիկացմանը՝ այս փուլում նախատեսվում է աջակցության այնպիսի գործիքների ներդրում, որոնք որոշակիորեն կկոմպենսացնեն այն բացասական արդյունքը, որն ի հայտ է եկել արտոնյալ մաքսատուրքերի չկիրառման պայմաններում:
Որոշ գործիքներ կիրառելով՝ կփորձենք հայկական արտադրանքը դարձնել ավելի մրցունակ դեպի եվրոպական շուկա արտահանելու համար»,–ասաց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
Ըստ նրա՝ առաջին փուլում աջակցություն կտրամադրվի թիրախային համարվող ապրանքների արտահանման համար: Մշակող արդյունաբերության ոլորտի ոչ բոլոր արտադրանքներն են ներառվելու աջակցության շրջանակում: Արտահանման մեջ մեծ մասնաբաժին է ունեցել հանքահումքային արտադրանքը, այսինքն՝ տարբեր մետաղների խտանյութերը:
Ըստ Եգանյանի՝ այս փուլում մետաղների խտանյութերի մասով աջակցություն չի լինի: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Ըստ նախագծի՝ ԵՄ երկրներ հայկական ծագման ապրանք արտահանելու դեպքում տնտեսավարողը կստանա մաքսատուրքի փոխհատուցում:
Նախագիծը թույլ է տալիս արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով։ Նախարարությունը նախագծում այս նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ կերպ.
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…