Գործընկերային նյութեր
29.11.2024

AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում

AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում

Ս.թ. նոյեմբերի 23-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսը փակեց իր դռները՝ նշանավորելով Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ճանապարհորդության ավարտը: Վեց ամիսների ընթացքում 31 արվեստագետ աշխարհի տարբեր անկյուններից միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցուցադրելով ոչ միայն անհատական, այլև հավաքական ստեղծագործության ուժը:

Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ և կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական և թվային արվեստի խաչմերուկում:

Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել արվեստագետ Զեյնեփ Չիլեք Չիմենի արվեստի կենդանի ցուցադրությունը, ինչին հետևել է գալա ընթրիքը խորհրդանշական Մուրանո կղզում:

Ընթրիքը հատկանշանական էր նրանով, որ կայացալ է AKNEYE-ի թերևս ամենայուրահատուկ գործակցությունը բրիտանացի հայտնի նկարիչ Սաշա Ջաֆրիի հետ: Ինչպես համաճարակի ժամանակ արվեստագետն ստեղծել էր Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհում ամենամեծ կտավը, այնպես էլ փակման միջոցառման օրը հյուրերի աչքի առաջ նկարել է ամենամեծ ակնի վրա: Ներկաներին հիացրել է այդ բացառիկ և ինտերակտիվ կատարումը, որը լավագույն կերպով փոխանցվել է նրանց ամբողջ երեկոյի ընթացքում:

«Through the Eye of the Artist» գեղարվեստական ուղին ավելին է, քան պարզապես համագործակցությունը: Սա անցյալի և ապագայի միաձուլումն է, մարդկության վերամիավորման և արվեստի ավանդական սահմանները հատող նորարարության ապացույցը:

Հրավիրվածների թվում էին AKNEYE-ի ստեղծման գաղափարակիր Անահիտ Բադալյանը, ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Կա՛ Ֆոսկարիի համալսարանի Արվեստի պատմության դասախոս և համադրող Սիլվիա Բուրինին, Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը և այլք:

Արվեստագետի ինքնատիպ ցուցադրությանը հետևելուն զուգընթաց՝ նրանք վայելեցին 100 տարի առաջ Բիենալեի բացման արարողությունից հետո կազմակերպված տոնական ընթրիքի ճաշացանկից ոգեշնչված ուտեստները, որի պատճենը մեզ է հասել ընթրիքին մասնակցած հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի շնորհիվ:

Այդ ճաշացանկի նմանօրինակ ուտեստները պատրաստել էր Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարար Տինո Վետտորելոն: Խոհարարի, համահիմնադրի և պատվավոր հյուրերի ստորագրություններով ճաշացանկերը դառնալու են NFT և հանվեն վաճառքի:

Երեկոյի տպավորությունների մասին խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը.

«AKNEYE-ը նորարարական հարթակ է նորաստեղծ և կայացած արվեստագետների համար: Երբ մի քանի ամիս առաջ ծանոթացա ծրագրին, վստահ էի, որ պիտի հետաքրքիր ճանապարհ անցնի, և այդպես էլ եղավ: Այս վեց ամիսների ընթացքում 30-ից ավելի արտիստներ մասնակցեցին ծրագրին և կարողացան ինքնաբացահայտվել և բացահայտվել հասարակության համար:

AKNEYE-ի ծրագիրը միջավայր է, որը կապում է արվեստը, մշակույթը, նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, վիրտուալը, NFT-ն և բնականաբար բիզնեսը: Շատ կարևոր եմ համարում, որ այս ծրագիրը կարողացավ հայ և միջազգային արվեստագետներին միավորել իր շուրջը և նոր հնարավորություններ տալ՝ զարգանալու»:

«Այսօր մենք ունեցանք հիանալի երեկո. Սաշան ստեղծեց իր անհավանական AKNEYE-ը: Սաշայի աշխատանքի ֆիզիկական բնույթը՝ զուգակցված AKNEYE-ի և Fastex-ի թվային բնույթի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է բոլորիս համար:

Այս երեկո մենք տեսանք, թե ինչպես Սաշան Դուբայի իր արվեստանոցից կենդանի կատարմամբ ստեղծեց իր ֆիզիկական AKNEYE քանդակը՝ ներկաներին հաղորդելով աներևակայելի մեծ փորձառություն Վենետիկի բիենալեի վերջին շաբաթվա ընթացքում: Տպավորիչ էր։ Շնորհակալություն», – նշել է Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Լրահոս
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
12:26
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
12:08
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
11:55
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան